23.04.2019|
04:49
Նախկին իշխանությունների հետ կապված ամեն ինչ մերժելը բավական ծանր է նստում Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա։ Երբ «հեղափոխությունից» հետո այն մարդիկ, որոնք երբևէ չէին էլ կարող երազել իշխանություն ունենալու մասին, ստանձնեցին այդ մեծ պատասխանատվությունն ու բեռը, թվաց, թե առաջին գործը քանդել-ջնջելն է այն ամենը, ինչը նախկինների հետ է կապված։